ՆԱՍԱ-ի Curiosity ուսումնասիրող սարքի տվյալներով` Մարսը ունեցել է իր մթնոլորտը, որ ոչնչացել է միլիարդավոր տարիներ առաջ հրաբխային ժայթքումների կամ տիեզերական բախման հետևանքով, որը կտրուկ բարձրացրել է մոլորակի օդի ջերմաստիճանը: 3,7 միլիարդ տարի առաջ ձևավորված իզոտոպների և երկնաքարերի համամասնությունից դատելով` խոնավության ու օդի պաշարները վերացել են նույն ժամանակում: